Քննարկվել են ՀՕՏԾ իրականացման փուլում առաջացած խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում խորհրդատու կազմակերպության՝ «Մեդիա-Մոդել» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի վերակառուցման շրջանակներում «Ագարակ» պատմամշակութային արգելոցը շրջանցող 8 կմ ճանապարհահատվածի Հողերի օտարման և տարաբնակեցման նոր ծրագրի (ՀՕՏԾ) լրացման իրականացման ընթացքը։
Անդրադարձ է եղել նշված 8 կմ ճանապարհահատվածի կառուցման համար ՀՕՏԾ լրացման իրականացման փուլում առաջացած խնդիրներին ու դրանց լուծման տարբերակներին։
«Մեդիա-Մոդել» ՍՊԸ-ի աշխատակիցները ներկայացրել են‚ որ կան որոշ խնդիրներ՝ կապված հողերի սեփականատերերի ինքնության հետ‚ այսինքն` որոշ դեպքերում անհայտ են սեփականատերերը‚ ինչի հետևանքով բարդանում է ծանուցման և այլ գործընթացների իրականացումը։ Արձանագրվել են նաև որոշ դեպքեր‚ երբ անհայտ է սեփականատերերի գտնվելու վայրը‚ ինչը նույնպես խոչընդոտում է ՀՕՏԾ լրացման կատարմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրացված հարցերի վերաբերյալ բոլոր հնարավոր օրենսդրական լուծումները։ ՊՈԱԿ-ի ղեկավարության կողմից նշվել է‚ որ աշխատանքները պետք է տարվեն շատ օպերատիվ՝ սերտորեն համագործակցելով համայնքապետերի‚ Կադաստրի կոմիտեի հետ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-3-63, /Հ-17/-Հացիկ-/Հ-17/ ճանապարհի 3.5կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
18-04-2026Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 28-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Մերձավան-Այգեկ ճանապարհահատվածը
17-04-2026Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ՝ օրական 500-700խմ ծավալով։ Զուգահեռ տեղադրվում են ջրահեռացման վաքերը, մայթերի եզրաքարերը։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2026/38Ն ծածկագրով մրցույթ
16-04-2026Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 27-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին