Իրականացվում է Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ)-Մասիս- /Մ-2/ ավտոճանապարհի 5կմ հատվածի հիմնանորոգումը
13-03-2023
Իրականացվում է Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ)-Մասիս- /Մ-2/ ավտոճանապարհի կմ10+300-կմ15+300 հատվածի հիմնանորոգումը։ 5կմ երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհն անցնում է Արարատի մարզով՝ Մասիս քաղաքով և Զորակ բնակավայրի վարչական տարածքով։
Ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը մաշված էր, առկա էին նստվածքային տեղամասեր։ Շինարարն այս պահին հեռացնում է քայքայված ճանապարհային պատվածքը, բնակավայրերում կառուցվում են մայթեր, տեղադրվում են եզրաքարեր։ Նստվածքային տեղամասերում կկատարվի գրունտի փոխարինում, կհարթեցվի հողային պաստառը։ Կվերականգնվի ճանապարհային պատվածքը, կիրականացվի ճանապարհի կահավորում։ Ծրագրի շրջանակներում Մասիս քաղաքում կկառուցվի ջրահեռացման ստորգետնյա համակարգ։
Շինաշխատանքները ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարում է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Աստիճան» ՍՊԸ-ն։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին