Մ6 միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է։ Աշխատանքները մի քանի օրով դադարեցվել էին հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների հետ կապված։
Մ6 միջպետական ճանապարհի «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում կապալառու կազմակերպությունն ապրիլի 9-ից արդեն վերսկսել է աշխատանքները։ Իրականացվում են կոյուղագծերի և ջրագծերի տեղադրում‚ մայթերի և ջրահեռացման վաքերի կառուցման‚ հողային‚ ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ։
Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածում կապալառուն կատարում է հողային‚ հենապատի կառուցման աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները կազմակերպվում են՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները։ Շինարարներն ապահովված են բժշկական դիմակներով‚ ախտահանիչ նյութերով‚ աշխատանքները կազմակերպվում են այնպես‚ որպեսզի պահպանվի սոցիալական հեռավորությունը մարդկանց միջև։
Միջպետական ավտոճանապարհի մյուս՝ Թումանյան-«Սանահին» կայարան հատվածում կապալառուն մոբիլիզացնում է շինտեխնիկան‚ աշխատողներին‚ և արդեն վաղվանից կվերսկսվի գործունեությունը՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին։
Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկությունը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին