Իրականացվել են երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածներում՝ կմ83+200-կմ84+633, կմ86+000-կմ86+500 (Դիլիջանի ոլորաններ), իրականացվել են երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ։ Մասնավորապես, տեղադրվել են 28 նոր ճանապարհային նշաններ, 126 գծամետր նոր մետաղական արգելափակոցներ, կատարվել են գծանշումներ, որոշ հատվածներում իրականացվել է ասֆալտապատում, կատարվել է 990 գծամետր հին արգելապատնեշների ներկում և մաքրում։
Կապալառուն է «Արհովշին» ընկերությունը։
Երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին