Եվրասիական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր
13-07-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը և հիմնադրամի տարբեր ոլորտների պատասխանատուներ հանդիպում են ունեցել Եվրասիական զարգացման բանկի պատվիրակության հետ, որը գլխավորում է բանկի ծրագրերի գլխավոր մենեջեր Ալեքսանդր Ռաշչիկովը։
Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ծրագրի հետ կապված հարցեր։ Հիշեցնենք, որ այս ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի կողմից։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, հույս հայտնեց, որ բանկի առաքելության շրջանակներում քննարկվելիք հարցերը կնպաստեն ծրագրի արդյունավետության բարձրացմանը։ Պարոն Ավետիսյանն առանձնացրեց նաև կառուցվող ճանապարհի կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար։
Հանդիպման ընթացքում արծարծվել են գնումների գործընթացին, ծրագրի իրականացման շրջանակներում բնապահպանական և սոցիալական ազդեցություններին առնչվող, ֆինանսական և բազմաթիվ այլ թեմաներ։ Նշվել է, որ որոշ ընթացակարգեր ամփոփելուց հետո ընթացիկ տարվա աշնանը կմեկնարկի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը։ Քանի որ Մեղրիի տարածաշրջանում բնակլիմայական պայմանները մեղմ են, ուստի կապալառու կազմակերպությունը հնարավորություն կունենա ամբողջ տարվա ընթացքում, առանց ընդմիջման կատարել հողային աշխատանքներ։
Նշենք նաև, որ Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն այս օրերին եղել են նաև Սյունիքի մարզում, դիտարկել կառուցվելիք ճանապարհի ծրագիծը, տեղում քննարկել ծրագրի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին