Այցելություն՝ Շիրակի մարզ
13-08-2025
Շիրակի մարզ կատարած այցելության ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարին ուղեկցել են նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և փոխտնօրեն Արման Խաչատրյանը։
Շիրակի մարզի ղեկավարության հետ նրանք եղել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվող մի շարք ճանապարհահատվածների շինարարական հրապարակներում։
Պաշտոնյաները դիտարկել են՝
- Զարինջա-Ձիթհանքով 4.3կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը,
- Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր - /Մ-3/ 5կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը,
- Աշոցք-Բավրա 11.5կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը,
- Տ-7-48, Գյումրի (Տ-7-58)-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար-/Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի մոտ 10.4կմ հիմնանորոգումը,
- Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող 2կմ ճանապարհի միջին նորոգումը։
Վերջիններս եղել են նաև Գյումրու Շիրակացու փողոցում, որի հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։
Բոլոր տեղամասերում շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների առանցքում եղել են աշխատանքների որակի և ժամկետների հետ կապված հարցեր։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին