Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կմ ճանապարհահատվածի վերականգնումն ավարտվել է

Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում ավարտվել են վերականգնման աշխատանքները։ Ճանապարհահատվածի 1,3 կմ-ն անցնում է Արարատի մարզի Աբովյան համայնքով, իսկ մոտ 200 մետրը՝ Արևշատ համայնքով։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերությունը։ Աշխատանքային հանձնաժողովը սեպտեմբերի 12-ին նշված ճանապարհահատվածում իրականացրել է դիտարկում ավարտված շինարարական օբյեկտի համապատասխանությունը նախագծանախահաշվային փաստաթղթերին պարզելու նպատակով։ Հանձնաժողովն ուսումնասիրել է կատարողական փաստաթղթերը, գծագրերը, տեղում կատարել ճանապարհահատվածի զննում, ստուգիչ չափումներ։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները եղան նաև Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի վերականգնվող մոտ 2,1 կմ ճանապարհահատվածում։ Այստեղ վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են։
Ջրաշեն համայնքի բնակիչ Գեղամ Վարդանյանն իր երախտագիտությունն է հայտնում ճանապարհը վերականգնողներին։ «Չեք պատկերացնում՝ ինչ վիճակում էր գտնվում ճանապարհը։ Նույնիսկ մոռացել ենք, թե վերջին անգամ երբ էր այն վերանորոգվել, երևի մի 50 տարի առաջ։ Փոխվել են ամբողջ ջրագծերը։ Պետք է նաև հոգատար լինենք, խնամքով վերաբերվենք ճանապարհին, որպեսզի ավելի երկար ծառայի մեզ»,- ասաց Ջրաշենի բնակիչը։
Նշենք, որ ճանապարհահատվածները վերականգնվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտը կարևորում է երիտասարդ կադրերի ներգրավումը ճանապարհաշինության ոլորտում
04-03-2021Կարևոր է բուհերի և մասնագիտացած կազմակերպությունների համագործակցությունն ու ուսումնական պրակտիկայի անցկացումը, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները կիրառել գործնական դաշտում և ոլորտում մրցունակ ու պահանջված մասնագետ դառնան։
Կարդալ ավելինՄեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
01-03-2021Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. օգոստոսին:
Կարդալ ավելինՃանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելին