Հանրային խորհրդակցությունների հրավեր

13-09-2023

ՀՀ կառավարությունը նախաձեռնել է 60կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագիրը (Ծրագիր), որը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի բաղկացուցիչ մասն է և ֆինանսավորվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից։

Ծրագրի համար միջազգային խորհրդատուների կողմից մշակվել է Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման (ՇՄՍԱԳ) հաշվետվության փաթեթ, ինչը 2023  թվականի հուլիսի 21-ից 120 օրով հրապարակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կայքում (armroad.am)։

Հանրային հրապարակման ընթացքում նախատեսվում է Ծրագրի ազդակիր համայնքների բնակչությանը ներկայացնել ՇՄՍԱԳ հաշվետվության մեջ ներառված հիմնական բնապահպանական և սոցիալական ազդեցությունները և օգուտները։

Այդ նպատակով, հրավիրում  ենք  շահագրգիռ կողմերին ակտիվ մասնակցել հանրային խորհրդակցություններին՝ հետևյալ ժամանակացույցով։

 

№

Խորհրդակցության անցկացման վայրը

Ամսաթիվը

Ժամը

Խորհրդակցության թեմա

1.      

Սիսիանի համայնքապետարան

(հրավիրվում են մասնակցելու նաև Իշխանասար գյուղի բնակիչները)

19.09.2023

11.00

Ընդհանուր ներկայացում՝ ՇՄՍԱԳ արդյունքում հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տնային կենդանիների անցուղիներ, աղմուկ, թրթռում, մշակութային ժառանգություն, այլ օգուտներ)

2.      

Աղիտուի վարչական ղեկավարի նստավայր

(հրավիրվում են մասնակցելու նաև Նորավան, Որոտնավան և Վաղատին գյուղերի բնակիչները։)

19.09.2023

14.00

3.      

Դարբասի վարչական ղեկավարի նստավայր

(հրավիրվում են մասնակցելու նաև Շամբ և Գետաթաղ գյուղերի բնակիչները)

19.09.2023

16.00

4.      

Լորի վարչական ղեկավարի նստավայր

(հրավիրվում են մասնակցելու նաև Շենաթաղ գյուղի բնակիչները)

19.09.2023

17.30

5.      

Քաջարանի համայնքապետարան

(հրավիրվում են մասնակցելու նաև Լեռնաձոր և Զագիկավան գյուղերի բնակիչները)

20.09.2023

10.00

6.      

Գեղիի վարչական ղեկավարի նստավայր

(հրավիրվում են մասնակցելու նաև Գետիշեն և Նոր Աստղաբերդ գյուղերի բնակիչները)

20.09.2023

12.00

 

 

 

 

 

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին