Քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքները

13-10-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կապալառու կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ընթացիկ սպասարկմանը, ձմռան նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել է, որ սպասարկման աշխատանքները կատարելիս պետք է խստորեն հետևել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող կառավարության N 1419-Ն որոշման պահանջներին։
Գոռ Ավետիսյանը, անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին, նշել է, որ ձմեռային սպասարկման աշխատանքների նկատմամբ շուրջօրյա հսկողություն իրականացնելու նպատակով մեքենասարքավորումները պետք է ապահովված լինեն գլոբալ տեղորոշման համակարգով, տեխնիկական միջոցները պետք է համապատասխանեն N 1419-Ն որոշման պահանջներին։ Եվս մեկ անգամ հիշեցվել է, որ 2023թ. հունվարի 1-ից կապալառու կազմակերպություններն իրենց պարկը պետք է համալրած լինեն մինչև 15 տարեկան կոմբինացված մեքենաներով։ Նշվել է, որ մինչ ձմեռային սեզոնի մեկնարկը Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները ստուգելու են կապալառուների կողմից կուտակված աղ-ավազի պաշարները, ձյուն մաքրող սարքավորումների տեխնիկական վիճակը։
Սպասարկող կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են նաև իրենց մտահոգություններն ու խնդիրները, որոնց շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում՝ դրանց լուծում տալու նպատակով։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները
28-11-2023Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։
Կարդալ ավելինԱնվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին
28-11-2023Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։
Կարդալ ավելինԱվարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը
27-11-2023Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:
Կարդալ ավելին