Հիմնանորոգվել է Մ-14-ի մոտ 21կմ հատվածը

13-10-2023
Հիմնանորոգվել է Մ-14, /Մ-4/ - Շորժա – Վարդենիս միջպետական ավտոճանապարհի կմ39+400-կմ60+300 հատվածը։ Շինաշխատանքները կատարվել են 2021 թվականին‚ սակայն որոշակի թերությունների պատճառով ճանապարհը չէր ընդունվել շահագործման։ Կապալառուի կողմից ամբողջությամբ շտկվել են արձանագրված թերությունները։
 
20.9կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզով։ Հիմնանորոգվել են ճանապարհի հիմքը‚ ծածկը‚ ջրահեռացման համակարգերը‚ նորոգվել են ճանապարհին առկա 11 կամուրջները‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով‚ կատարվել են նաև այլ աշխատանքներ։
 
Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված‚ տեղում ուսումնասիրել կատարված աշխատանքները։

 

Վերջին նորությունները

Հանդիպում՝ դոնոր կազմակերպությունների հետ

05-06-2026

Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր փուլերում ծրագրի իրականացման ժամանակացույցին։ Հատկապես շեշտադրվել են ճանապարհային անվտանգության խնդիրները։

Կարդալ ավելին

Տեղադրվում են կամուրջների հեծանները

04-06-2026

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի ճոպանուղի տանող ճանապարհը

02-06-2026

Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։

Կարդալ ավելին