Մասնակցություն տարածաշրջանային համաժողովին
13-10-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի բնապահպանական ազդեցությունների հարցերով մասնագետ Մարիամ Թաթուլյանը հոկտեմբերի 2-ին մասնակցել է աղետների և համավարակների ռիսկերի կառավարման‚ ֆինանսավորման հարմար միջավայր ստեղծելու և երկրների ֆինանսական կայունության բարձրացման հնարավորությունների թեմայով տարածաշրջանային համաժողովին։ Այն կազմակերպվել էր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից։
Համաժողովի ընթացքում հայաստանյան պատվիրակության կողմից ներկայացվել է երկրի աշխարհագրական դիրքը, բնական աղետների մասով խոցելիությունը‚ ներկա իրավիճակը, ինչպես նաև երկրի քաղաքականությունը բնական աղետների և համավարակի ֆինանսական կառավարման համատեքստում։ Անդրադարձ է եղել կորոնավիրուսային համաճարակի ընթացքում Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանին տրված աջակցությանը‚ արվել են առաջարկներ աղետների կառավարման և այս ոլորտում հնարավոր ֆինանսավորման առնչությամբ։ Մասնակից երկրների պատվիրակների առաջարկները գրանցվել են կազմակերպիչների կողմից՝ ԱԶԲ կառավարման խորհրդին ներկայացնելու‚ քննարկելու և հետագայում իրագործելու նպատակով։
Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչը հայաստանյան պատվիրակության կազմում հոկտեմբերի 3-ից 4-ը մասնակցել է նաև ԱԶԲ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված ապահովագրության և ռիսկերի ֆինանսավորման տարածաշրջանային համաժողովին‚ որի ընթացքում մեր երկրի պատվիրակները ներկայացրել են ՀՀ ապահովագրական համակարգը։ Համապատասխան մասնագետների հետ քննարկվել է հնարավոր համագործակցությունը և վերոնշյալ կառույցների կողմից ՀՀ-ում պիլոտային ծրագրերի իրականացման հնարավորությունը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին