«Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը ներկայացրեց Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի շրջանակներում կատարված նախապատրաստական աշխատանքները

Նոյեմբերի 12-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերության աշխատակիցների հետ, ովքեր տեղեկացրին վերջին ամիսներին Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի շրջանակներում իրականացված նախապատրաստական աշխատանքների մասին։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը պետք է իր աշխատանքներում ուշադրության կենտրոնում պահի հողերի օտարման և տարաբնակեցման հետ կապված հնարավոր խնդիրները, տարածքում բնակվող մարդկանց սոցիալական հարցերը, շինարարական աշխատանքների ընթացքում բնապահպանական և պատմամշակութային հնարավոր ազդեցությունները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ իրանական կողմը կհամագործակցի նաև հայ փորձագետների՝ բնապահպանների, սոցիոլոգների, հնագիտության մասնագետների հետ, ովքեր ավելի խորությամբ են տիրապետում առկա խնդիրներին։
Կողմերը քննարկեցին նաև աշխատանքային փուլերը, աշխատանքի մեթոդոլոգիան, ժամանակացույցը։ Ընդգծվեց, որ յուրաքանչյուր քայլ պետք է իրականացվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտը կարևորում է երիտասարդ կադրերի ներգրավումը ճանապարհաշինության ոլորտում
04-03-2021Կարևոր է բուհերի և մասնագիտացած կազմակերպությունների համագործակցությունն ու ուսումնական պրակտիկայի անցկացումը, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները կիրառել գործնական դաշտում և ոլորտում մրցունակ ու պահանջված մասնագետ դառնան։
Կարդալ ավելինՄեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
01-03-2021Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. օգոստոսին:
Կարդալ ավելինՃանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելին