Տավուշի մարզի 2 ճանապարհ հանվել է թերությունների համար պատասխանատվության ժամկետից
Տավուշի մարզի Հ36- Մովսես-Չորաթան-Նորաշեն, կմ 0+000 – կմ5+587 (5,587 կմ) և Հ64- Բերդ-Այգեձոր-Չինարի, կմ 0+000 – կմ4+540 (4,54 կմ) ճանապարհահատվածները հանվել են թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետից։ Այդ ճանապարհները վերականգնվել էին 2018թ. ընթացքում և մեկ տարի շարունակ‚ ըստ պայմանագրի‚ գտնվում էին թերությունների համար պատասխանատվության ժամկետում։ Այս ճանապարհները մարզային նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվել են Տավուշի մարզպետարանին։ Նշված ճանապարհահատվածները վերականգնվել են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։
Ի դեպ, նշված երկու ճանապարհները շահագործման հանձնելուց մեկ տարի անց էլ գտնվում էին այն վիճակում, կարծես վերականգնման աշխատանքները նոր-նոր են այստեղ ավարտվել։ Համայնքների բնակիչները, տեղական ինքնակառավարման մարմինները խնամքով են վերաբերվում ճանապարհներին, մաքրում վաքերը՝ քաջ գիտակցելով, որ նաև իրենց հոգատարությամբ է պայմանավորված ճանապարհների երկարակեցությունը։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին