Հիմնանորոգվել է Եղեգնաձորը Գնիշիկի հետ կապող ճանապարհը
13-12-2023
Հիմնանորոգվել է Հ-40, /Մ-2/ (Արենի)-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ58+000-կմ70+000 հատվածը։ 12կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով՝ կապելով Եղեգնաձորը Գնիշիկի հետ։
Հիմնանորոգման շրջանակում կատարվել է մեծածավալ հողային աշխատանք‚ հիմնանորոգվել է երթևեկելի մասը‚ ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները‚ կատարվել են այլ աշխատանքներ։ Ճանապարհն անցնում է Ագարակաձոր բնակավայրով‚ այստեղ նորոգվել է նաև ջրահեռացման համակարգը‚ կառուցվել են մայթեր։
Հիմնանորոգված ճանապարհը կապահովի նոր տուրիստական հոսքեր դեպի Վայոց ձորի մարզ։
Շինարարական աշխատանքները ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարել է «Քարավան» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին