Տեղի է ունեցել սոցիալական երաշխիքների և վերաբնակեցման հարցերով գիտելիքի փոխանակման աշխատաժողով

13-04-2023
Ս.թ. ապրիլի 6-8-ը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցել են Հայաստանում և Վրաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից ֆինանսավորվող նախագծերի 40 մասնակիցների համար իրականացված սոցիալական երաշխիքների և վերաբնակեցման հարցերով գիտելիքի փոխանակման աշխատաժողովին։ Այն կազմակերպվել էր ԱԶԲ կողմից։
Աշխատաժողովի ընթացքում Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները կիսվել են հաջողված փորձի և քաղված դասերի օրինակներով։ Որպես գործնական օրինակ, մասնակիցներն այցելել են Մ-6 միջպետական ճանապարհ՝ ծանոթանալով Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին։
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։ Տիկին Ղալեչյանը կարևորել է երկու երկրների մասնագետների միջև փորձի փոխանակմանն ուղղված այս նախաձեռնությունը։ Նա, մասնավորապես, նշել է, որ ճանապարհաշինական ծրագրերի իրականացման ժամանակ կարևոր տեղ ունի նաև սոցիալական ազդեցությունների բաղադրիչը, և այս ոլորտում աշխատանքներ տանելիս անհրաժեշտ է համագործակցային աշխատանք տարբեր գերատեսչությունների միջև։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանն աշխատաժողովի ընթացքում խոսել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի սոցիալական ազդեցությունների, հողերի օտարման և տարաբնակեցման թեմաների շուրջ։ Նա հատկապես ընդգծել է, որ հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման ընթացքում առաջանում են մի շարք իրավական խնդիրներ, որոնց պատճառով որոշ դեպքերում հետաձգվում է հողերի օտարման գործընթացը։ Նա նաև նկատել է, որ Ճանապարհային դեպարտամենտն այս համատեքստում աշխատում է առաջացած խնդիրների կարգավորումները բարելավելու ուղղությամբ, որոնք պետք է իրականացվեն ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության շրջանակներում։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները
28-11-2023Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։
Կարդալ ավելինԱնվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին
28-11-2023Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։
Կարդալ ավելինԱվարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը
27-11-2023Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:
Կարդալ ավելին