Բագրատաշենի նոր կամրջի ծրագիծը վերջնականացման փուլում է

Փետրվարի 13-ին Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը հանդիպել է հայ-վրացական անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր։
Կողմերը խոսել են շինհրապարակի կազմակերպման պլանի, հաղորդակցուղիների հետ կապված հարցերի շուրջ։ Անդրադարձ է եղել նաև Բագրատաշենի նոր կամրջի վերջնական ծրագծի տարբերակներին։ Նշենք, որ ծրագիծը վերջնականացման փուլում է, ինչի հաստատումից հետո կապալառուն կկարողանա իրականացնել կամրջի վերջնական մանրամասն նախագիծը։
Կապալառուն ներկայացրեց նաև վրացական կողմի հետ տարվող իրենց աշխատանքների ընթացքը։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 28կմ հատվածը
24-06-2022Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման մրցույթ
23-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:30։
Կարդալ ավելինՀայտարարվել է Հ38, /Հ-30/ (Թթուջուր)-/Հ-36/ (Նավուր) ճանապարհի կմ15+100 - կմ40+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթ
22-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:00։
Կարդալ ավելին