Սյունիքի մարզպետարանում ներկայացվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի նախագիծը

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել հանրային իրազեկման հանդիպում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի (Սիսիան-Քաջարան հատված) վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են նշված հատվածի նախագիծը: Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ազդակիր համայնքների և մարզպետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները, բնակավայրերի, ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչներ: Նախագիծը ներկայացրել են և հանդիպման մասնակիցների հարցերին պատասխանել են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:
Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածը կսկսվի Իշխանասարի խաչմերուկից և կհասնի Լեռնաձոր: Այն 60 կմ է, և եթե ներկայում ավտոմեքենաներն այս նույն տարածքն անցնում են 120 կմ երկարություն ունեցող ճանապարհով՝ մոտ 2,5 ժամում, ապա նոր կառուցվելիք ճանապարհով հնարավոր կլինի այն անցնել մոտ 45 րոպեում՝ շրջանցելով Կապան-Գորիս ճանապարհի բարդ հատվածները:
Նախագծով ճանապարհը կունենա 9 թունել, 27 կամուրջ, երթևեկելի մասի լայնությունը կլինի 16,5 մ, որից 11,10 մ՝ ասֆալտապատ:
Ի դեպ, նախագծողները հանրային քննարկումներ էին անցկացրել նաև ազդակիր համայնքներում, և նախապես տեղերում հնչած առաջարկները տեղ էին գտել վերջնական նախագծում:
Մարզպետ Հունան Պողոսյանը մի շարք նկատառումներ ներկայացրեց մասնագետներին՝ մասնավորապես կարևորելով մեծ թվով կամուրջների անվտանգության և սպասարկման խնդիրը, նաև հետաքրքրվեց ճանապարհաշինության ընթացքում հողերի օտարման և փոխհատուցումների հարցով:
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտը կարևորում է երիտասարդ կադրերի ներգրավումը ճանապարհաշինության ոլորտում
04-03-2021Կարևոր է բուհերի և մասնագիտացած կազմակերպությունների համագործակցությունն ու ուսումնական պրակտիկայի անցկացումը, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները կիրառել գործնական դաշտում և ոլորտում մրցունակ ու պահանջված մասնագետ դառնան։
Կարդալ ավելինՄեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
01-03-2021Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. օգոստոսին:
Կարդալ ավելինՃանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելին