Բենիամինի հնագիտական համալիրի ազդեցության ենթարկվող հատվածում նախատեսված են հնագիտական պեղումներ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն ունի հնագիտական բաղադրիչ, և նախքան շինաշխատանքները սկսելը շինտեղամասերում կատարվում են հնագիտական պեղումներ. լուրջ ուշադրություն է դարձվում պատմամշակութային արժեքներին, որպեսզի դրանք չվնասվեն։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ում և Տրանշ-3-ում առկա են մի շարք հնավայրեր։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի և Տրանշ-3-ի երկայնքով հնագիտական պեղումներ են անցկացվել Ագարակի պատմամշակութային արգելոցում, Աղձք-1 դամբարանադաշտում, Արուճի հնագիտական համալիրում, Ագարակի Հելլենիստական քաղաքի ավերակներում, Թալինի դամբարանադաշտում, Մաստարայի մեծ դամբարանաբլուրում և այլն։
Տրանշ-3-ի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի երկայնքով տեղակայված անմիջական ազդեցության ենթարկվող հնագիտական հուշարձաններից է Բենիամին հնագիտական համալիրը, որի ազդեցության ենթարկվող հատվածում նախատեսված են հնագիտական պեղումներ։ Բենիամին համայնքի հետ խորհրդակցությունների արդյունքում հանրության և հնագետների առաջարկով համալիրի վրա ազդեցությունը նվազեցնելու նպատակով իրականացվել է Բենիամինին հարակից ճանապարհահատվածի նախագծի փոփոխություն:
Բենիամինի հատվածում ճանապարհաշինական նորացված նախագծով հուշարձանի վրա ուղղակի ազդեցությունը հասցված է նվազագույնի: Սակայն որոշակի հատվածներում անհրաժեշտ է իրականացնել հնագիտական պեղումներ, որոնց ավարտից հետո միայն պոտենցիալ մշակութային արժեք ներկայացնող տարածքները պատրաստ կլինեն ճանապարհաշինական աշխատանքներում ներառվելու համար:
Մինչ Բենիամինի հնագիտական վայրի հարակից տարածքում շինաշխատանքների մեկնարկն առանձնացվել են առավել զգայուն տեղամասերը, մեղմացուցիչ միջոցառումները, մասնավորապես, պետք է կատարվեն սիստեմատիկ պեղումներ, ստուգողական-փրկարարական պեղումներ և շինարարական աշխատանքներ հնագետի հսկողության ներքո: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվելու են հուշարձանի պահպանական գոտում, շինարարը պարտավոր է խստորեն հետևել նախագծում ամրագրված սահմաններին և դուրս չգալ դրանցից: Բացի այդ, շինարարը պեղման աշխատանքների կազմակերպման համար պետք է կազմավորի հնագետներից, հարակից մասնագետներից բաղկացած արշավախումբ և ապահովի անհրաժեշտ միջոցներով ու գույքով: Գործողությունների պլանը կհաստատվի ՀՀ ԿԳՄՍ կողմից։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին