Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով

14-02-2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ։

Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ընթացքը, ծրագրին առնչվող մի շարք հարցեր։ Հիշեցնենք, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները այս շաբաթ եղել են նաև շինհրապարակում, տեղում դիտարկել աշխատանքների ընթացքը։ Նրանք ներկայացրին մանրամասներ շինհրապարակ կատարած այցելությունից՝ նշելով, որ ծրագիրը մեկնարկել ու ընթանում է հաջողությամբ, աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով։ Ընդգծվեց, որ առաջիկայում կապալառու կազմակերպությունը կավելացնի ինչպես տեխնիկական, այնպես էլ մարդկային ներուժը, ինչը կնպաստի շինաշխատանքների ծավալի մեծացմանը։ Նշվեց, որ այս պահին ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։ Նրանց դիտարկմամբ՝ կատարվել են ևս 11 կամրջի կառուցման մեկնարկի համար նախապատրաստական աշխատանքները։

Կողմերը քննարկել են նաև Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարանի թունելի շինարարության ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։ Նշվել է, որ առաջիկայում կհայտարարվի Քաջարանի թունելի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Քաջարանի թունելը նույնպես կառուցվելու է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել աշխատանքային այլ հարցերի։

 

 

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին