Քննարկում Աշտարակի համայնքապետարանում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի սոցիալական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Լիլիթ Դիլանյանը և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 ծրագրի ինժեներ Կարեն Բաբայանը մասնակցել են Աշտարակի համայնքապետարանում կազմակերպված հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող 8կմ ավտոճանապարհի նախագծի օտարման գոտու սահմաններում հայտնված հողամասերի կադաստրային անճշտությունների խնդիրը և շտկման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Հանդիպմանը ներկա էին Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, համայնքապետարանի, Ագարակ, Ոսկեվազ, Ուջան, Աղձք բնակավայրերի ներկայացուցիչներ։
Նշենք, որ հողամասերի փաստացի չափագրման, ձեռք բերված կադաստրային քարտեզների և դաշտային տվյալների համադրման և ուսումնասիրության, ինչպես նաև համայնքների ղեկավարների, հողամասի սեփականատերերի հետ քննարկումների, վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ Ագարակ և Աղձք բնակավայրերի մի շարք հողամասերի հետ առկա են խնդիրներ: Մասնավորապես, կան հողամասի փաստացի դիրքի և չափերի անհամապատասխանություն կադաստրային քարտեզում նշված դիրքի և չափերի միջև, կան հողամասերի սեփականատերերի հետ կապված, ինչպես նաև այլ անճշտություններ։
Ծրագրի շրջանակներում ներգրավված խորհրդատու կազմակերպության կողմից չափագրման արդյունքները ներկայացվել են Կադաստրի կոմիտե, որն էլ կատարված աշխատանքն ընդունել է ի գիտություն։
Ներկաները համաձայնություն են ձեռք բերել համագործակցել շտկման գործընթացի ուղղությամբ։ Համայնքապետը հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու խնդիրները լուծելու գործում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել օտարման և տարաբնակեցման գործընթացի հիմնական փուլերին։
Ներկայացվել է նաև Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող 8կմ ճանապարհի նախագիծը։ Ներկաները բարձրացրել են մի շարք հարցեր, մասնավորապես գյուղտեխնիկայի և անասնանցումների, շրջադարձերի, մուտքերի, ոռոգման խողովակների տեղադիրքերի վերաբերյալ, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ:
Վերջին նորությունները
Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը
30-11-2023Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։
Կարդալ ավելինՀանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ
30-11-2023Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:
Կարդալ ավելինԳծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում
29-11-2023Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։
Կարդալ ավելին