Հանդիպում ԱԶԲ ներկայացուցիչների հետ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, հիմնադրամի աշխատակիցները հանդիպում են ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցի և ծրագրի վերլուծաբան Նինա Ավետիսյանի հետ։
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը վերահաստատել է Ասիական զարգացման բանկի հետ արդյունավետ համագործակցությունը՝ բարձր գնահատելով համատեղ աշխատանքի փորձը։
Կողմերը քննարկել են ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34կմ անավարտ հատվածի (կմ 37+545-կմ 71+500) վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի ընթացքին, Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ-ի կառուցմանը, Տրանշ-3-ում հաղորդակցուղիների տեղափոխման հարցին։ Մտքեր են փոխանակվել վերջերս ԱԶԲ պատվիրակության անդամների հետ Հյուսիս-հարավի հարավային հատված՝ Տրանշ-4 կատարած այցելության վերաբերյալ։ Նախանշվել են նաև առաջիկա անելիքները։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին