Վթարավտանգ ճանապարհահատվածներում կատարվում են անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ

14-03-2023
Մի շարք ճանապարհահատվածներում իրականացվում են ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում «Արարատ ճանշին» ՍՊԸ-ի կողմից աշխատանքներ են տարվում Մ-16, Մ4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ6 ճանապարհի՝ Սարիգյուղ բնակավայրով անցնող հատվածում։ Կողային առուների մոտ անվտանգության բարելավման նպատակով տեղադրվում են անվահրիչներ, որոշ տեղամասերում՝ բազրիքներ։ Սարիգյուղից աշխատանքները կշարունակվեն մինչև Կիրանց։
 
Հաջորդիվ աշխատանքները կտեղափոխվեն Հ-30, Մ-4-Ճամբարակ-Դրախտիկ-Մ-14 ճանապարհի կմ13+030 - կմ37+122 հատված, որտեղ ճանապարհին հարակից ժայռերի քարերը սպառնում են ճանապարհային երթևեկության անվտանգությանը։ Շինարարի կողմից տվյալ հատվածում կկատարվի հարկադիր քարաթափում։
 
Իսկ Մ-4 միջպետական ճանապարհի Սևանի թերակղզու խաչմերուկում կիրականացվի նոր բաժանարար գոտի, կսահմանվեն արագացման-դանդաղեցման գոտիներ, ինչպես նաև կկառուցվի նոր շրջադարձ։
 
Նշենք, որ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհի միջոցով։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին