Հանդիպում նախագծողների հետ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ճանապարհաշինական ոլորտում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և հեղինակային հսկողության ծառայությունների որակը բարձրացնելու հարցը։ Մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ Կարեն Շեկոյանը, բաժնի ինժեներները, նախագծող ընկերությունների ղեկավարները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նախորդ տարիներին ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած նախագծային խնդիրներին։ Վերլուծվել են դրանց առաջացման պատճառները, առաջարկվել են խնդիրների կանխարգելման ուղիներ, ինչպես նաև ժամանակակից նոր լուծումների կիրառման տարբերակներ, որոնք կբարձրացնեն նախագծման և հեղինակային հսկողության ծառայության արդյունավետությունը։
Նման աշխատանքային հանդիպումները կլինեն շարունակական, որոնց ընթացքում կվերլուծվեն նախագծման և հեղինակային հսկողության ժամանակ առաջացած հարցերը՝ դրանց տալով լուծումներ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-3-56 /Մ-5/-Արևադաշտ-/Տ-3-23/ ճանապարհի 10.4կմ-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
09-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը՝ժամը 11։00։
Կարդալ ավելին2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն
09-10-20263-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ
08-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին