Հանրային քննարկումներ

14-04-2022

Հայաստանի հյուսիսը հարավին կապող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը բաղկացած է 5 տրանշից։ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ը կազմող երեք հատվածներից մեկն է:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

Ծրագրի շրջանակներում ներկայում կատարվում են Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման աշխատանքները՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ազգային պահանջներին համապատասխան։

Մեկնարկել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի բնապահպանական և սոցիալական նախնական գնահատման հաշվետվության 30-օրյա հրապարակման փուլը։ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագրի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության նախնական գնահատման ամփոփագիրն ու նախնական գնահատման հաշվետվությունը տեղադրված են Ճանապարհային դեպարտամենտի կայքում (https://armroad.am/am/safeguard/environmental-impact/el-reports), որպեսզի շահագրգիռ կողմերին հնարավորություն ընձեռվի ստանալ տեղեկատվություն։

Առաջիկա 30 օրերի ընթացքում հանրային իրազեկման հանդիպումներ կանցկացվեն Երևանում, Սիսիանում, Քաջարանում և Ծրագրի իրականացման տարածքում գտնվող մի քանի բնակավայրերում:

Առաջին հանդիպումը կիրականացվի 2022թ. ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  քննարկումների դահլիճում (հասցե՝ Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ)։

 

 

Վերջին նորությունները

Այս տարի 20 վթարավտանգ կետերում կիրականացվեն երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ

07-02-2023

Երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։

Կարդալ ավելին

Մ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է

06-02-2023

Հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։

Կարդալ ավելին