Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ճանապարհի մոտ 10կմ հատվածը

14-04-2025
Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Խաչատուր Մկրտչյանը, Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը եղել են /Մ-12/ - Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հիմնանորոգվող հատվածում։ Ճանապարհը Ներքին Խնձորեսկը կապում է Գորիսի հետ։
 
Ներկայում շինհրապարակում կատարվում են հիմնանորոգվող 10.1կմ ճանապարհի քանդման, լայնացման հողային աշխատանքներ, զուգահեռաբար կառուցվում են մայթեր, տեղադրվում են եզրաքարեր, վաքեր։
 
Ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում էր։ Այն կարևոր զբոսաշրջային ուղի է, և ճանապարհի հիմնանորոգմամբ ոչ միայն կլուծվի ճանապարհային ենթակառուցվածքի բարեկարգման հարցը, այլև կավելանան զբոսաշրջային հոսքերը։
 
Ծրագրի շրջանակում նախատեսվում է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կահավորել անվտանգության տարրերով և այլն։
 
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին