Ծանոթացել են Վայց ձորում և Սյունիքում իրականացված և իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին

14-04-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Խաչատուր Մկրտչյանը, Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանն այցելել են Վայոց ձորի և Սյունիքի մարզեր՝ հետևելու կատարված և կատարվող ճանապարհաշինական աշխատանքներին։
 
Առաջին կանգառը Մ-2 միջպետական ճանապարհի կմ91+600-կմ98+000 հատվածում էր։ Վայոց ձորով անցնող 6.4կմ այս տեղամասում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ։ Շինարարությունը արդեն մեկնարկել է. աշխատանքներ են տարվում արհեստական կառուցվածքների վրա։ Շինարարությունն ընթանալու է ինտենսիվ երթևեկության պայմաններում, և կապալառու կազմակերպության հետ քննարկվել է աշխատանքների ճիշտ կազմակերպման խնդիրը՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։
 
Հաջորդ կանգառը Մ-2-ի կմ181+250-կմ181+750 հատվածում էր։ Սիսիանի տարածաշրջանով անցնող 500մ դժվարանցանելի տեղամասում կատարվելու է վերակառուցում։ Մասնավորապես, իրականացվելու են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ։
 
Հիմնանորոգվում է նաև Տ-8-56, /Մ-2/-Հարժիս ավտոճանապարհի առաջին 8կմ հատվածը։ Ճանապարհը Մ-2-ից տանում է դեպի Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղ։ Տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, առաջիկայում կավարտվի կահավորումը անվտանգության տարրերով։ Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է նաև Հարժիսի դպրոց տանող ճանապարհը (250մ):
 
Շինարարների և տեխհսկողների հետ քննարկումների ընթացքում շեշտվել է աշխատանքների որակով իրականացման կարևորությունը։

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին