Ազատանում իրականացվել է ծառատունկ
14-05-2025
Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների կառուցման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Ազատան բնակավայրի վարչական տարածքում իրականացվել է ծառատունկ։
Տնկվել է մոտ 3000 ծառ։ Ճանապարհի կառուցման նպատակով հատված 1 ծառի փոխարեն, ըստ ծրագրի բնապահպանական կառավարման պլանի պահանջների, շինարարությունն իրականացնող կազմակերպությունը պետք է տնկի 10 ծառ։
Տնկվել են դեկորատիվ ծառատեսակներ՝ կեչի, թխկի, բարդի, սոճի, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ՝ խնձորենի, սալորենի, տանձենի։
Նշենք, որ համայնքները ևս մեծ աջակցություն և մասնակցություն են ունեցել ծրագրի շրջանակներում իրականացված ծառատունկին։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին