Փորձի փոխանակում «РОСДОРНИИ» գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակության անդամների հետ

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը, կազմակերպության այլ ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանում գտնվող ռուսական «РОСДОРНИИ» գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակության անդամների հետ։ Վերջիններս Հայաստանում են գտնվում մեր երկրի ճանապարհաշինության ոլորտի կազմակերպությունների հետ փորձի փոխանակման, հետագա համագործակցության ամրապնդման, ճանապարհաշինության բնագավառում հայաստանյան փորձի ուսումնասիրման նպատակով։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում գործող և գրեթե կեսդարյա պատմություն ունեցող «РОСДОРНИИ»-ն տրանսպորտի ոլորտի զարգացման գիտահետազոտական կենտրոն է, որի գործունեությունը ներառում է տրանսպորտային պլանավորմանը, ավտոճանապարհների զարգացմանը, շինարարական-տեխնիկական փաստաթղթերի մշակմանը, նախագծմանը, շինվերահսկողությանը, ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված և բազմաթիվ այլ ոլորտներ։
«РОСДОРНИИ»-ի ներկայացուցիչ Վիկտոր Օստրիկովը հայ գործընկերների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց կազմակերպության կառուցվածքը, նպատակներն ու գործունեության ոլորտները։ Հատուկ անդրադարձ եղավ ճանապարհաշինության ոլորտում «РОСДОРНИИ»-ի կողմից ճանապարհային տնտեսության թվայնացման գործընթացին, նորմատիվային բազաների մշակման, շինարարության բնագավառում նոր տեխնոլոգիաների ներդրման և այլ թեմաների։
Ռուսական կողմի խնդրանքով Ճանապարհային դեպարտամենտի գլխավոր տնօրենն ու աշխատակիցները մանրամասն ներկայացրին շինարարական վերահսկողությանն առնչվող հայկական փորձը։ Առանձին անդրադարձ եղավ պետական բյուջեի և վարկային միջոցներով իրականացվող շինարարական ծրագրերի վերահսկողության առանձնահատկություններին։
Առաջիկա օրերին ռուս պատվիրակները կշարունակեն ճանապարհաշինության ոլորտի մասնագետների հետ հանդիպումներն ու քննարկումները։ Նրանք կայցելեն նաև շինհրապարակներ՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքներին։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները
28-11-2023Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։
Կարդալ ավելինԱնվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին
28-11-2023Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։
Կարդալ ավելինԱվարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը
27-11-2023Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:
Կարդալ ավելին