Այցելել են Տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ հատված, տեղում ուսումնասիրել վերակառուցվելիք ճանապարհահատվածը

14-10-2019

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ իտալական ընկերության ներկայացուցիչները հոկտեմբերի 10-ին այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ հատված, տեղում ուսումնասիրել վերակառուցվելիք ճանապարհահատվածը։ Նշենք, որ Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհահատվածի մանրամասն նախագծման միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել իտալական «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերությունը:

Վերադարձին կողմերն ամփոփել են այցելության արդյունքները, հստակեցրել աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ

13-05-2026

Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026

2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին