Հայտարարվել է ՀՀ կենսական նշանակության ճանապարհացանցի 2022-2026թթ. ռազմավարական զարգացման պլանի պատրաստման մրցույթ
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը կենսական նշանակության ճանապարհների բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է ՀՀ կենսական նշանակության ճանապարհացանցի 2022-2026թթ. ռազմավարական զարգացման պլանի պատրաստման մրցույթ։
Հայաստանի ճանապարհային ցանցերի ռազմավարական ուսումնասիրությունը կսահմանի նորացված կենսական նշանակության ճանապարհային ցանց՝ նպատակ ունենալով կառավարության կողմից պաշտոնապես սահմանել ցանցը հրամանագրի կամ կանոնակարգի միջոցով և մշակել գործողությունների, ֆինանսավորման ծրագրեր կենսական նշանակության ճանապարհների վերականգնման և պահպանման համար, ինչպես նաև սահմանել ճանապարհների կառավարման համակարգ մուտքագրման համար անհրաժեշտ տվյալները:
Ուսումնասիրությունը կպատրաստի ՀՀ կենսական նշանակության ճանապարհային ցանցի զարգացման ռազմավարական ծրագիր, որն ուղղված կլինի տնտեսական, սոցիալական, առողջապահական ենթակառուցվածքների և ծառայությունների ավելի լավ հասանելիության ապահովմանը, տրանսպորտի ծախսերի կրճատմանը, աղքատության նվազեցմանը և կենսական նշանակության ճանապարհային ցանցի կայուն պահպանմանը:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել գրավոր, անգլերեն, առձեռն (կամ սուրհանդակային ծառայության միջոցով) կամ էլեկտրոնային փոստով Adobe PDF ֆորմատով մինչև 2021թ. նոյեմբերի 2-ը՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):
Մրցույթի մասին այլ մանրամասներ կարող եք տեսնել հետևյալ հղմամբ՝ https://armroad.am/am/procurement/tenders
Վերջին նորությունները
Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
09-09-2026Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ
08-09-2026Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՔաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով
07-09-2026Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։
Կարդալ ավելին