Վերացվել է դեպի Հառիճավանք տանող ճանապարհի վթարավտանգ կետը

14-11-2022
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքով անցնող Հ-69 /Հ-21/ Հառիճ ավտոճանապարհի կմ1+100 հատվածում իրականացվել են վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ։ Վթարավտանգ հատվածը գտնվում է Հառիճ բնակավայրում։ Մասնավորապես, կատարվել է խիստ անբարեկարգ վիճակում գտնվող երթևեկային մասի, ջրահեռացման կարգավորում, կառուցվել են մայթեր, ինչպես նաև իրականացվել է 200 գծմետր ասֆալտապատում, նշագծում։ Ծրագիրը կարևոր է նաև զբոսաշրջության զարգացման առումով. ճանապարհը տանում է դեպի նշանավոր Հառիճավանք։
 
Իրականացված աշխատանքները ոչ միայն կնպաստեն տվյալ հատվածում վթարների թվի նվազեցմանը, այլև զբոսաշրջության զարգացմանը։ Այս ճանապարհով է անցնում դեպի Հառիճավանք միջնադարյան վանական համալիր տանող ճանապարհը։
 
Վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքները կատարել է «Արհովշին» ընկերությունը։
 
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։
 

Վերջին նորությունները

Հայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ

13-05-2026

Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026

2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին