Լանջիկ-Գյումրի հատվածում շարունակվում են ասֆալտապատման և արհեստական կառույցների շինարարության աշխատանքները
14-11-2023
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում կապալառու կազմակերպությունը շարունակում է կառուցման աշխատանքները։ Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն կատարում է ասֆալտապատման աշխատանքներ։ Լանջիկ-Գյումրի հատվածում 08․11․2023 դրությամբ իրականացվել է 24կմ եռաշերտ ասֆալտբետոնային ծածկի տեղադրում երկու ուղղությամբ։ Մինչև տարեվերջ ակնկալվում է ևս 4կմ եռաշերտ ծածկի տեղադրում։ Այսպիսով՝ 2023թ. ծրագրի շրջանակներում տարեկան ասֆալտբետոնային ծածկի տեղադրման ցուցանիշը կկազմի՝ հիմնական ճանապարհի համար 28կմ և մոտեցնող ճանապարհների ու հանգույցների համար՝ 1կմ։
Աշխատանքներ են տարվում նաև արհեստական կառուցվածքների վրա։ Լանջիկ-Գյումրի հատվածում պետք է կառուցվի յոթ նոր տրանսպորտային հանգույց։
Նշենք, որ Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության կողմից։
Ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 2 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
06-02-2026Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 17-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերի վերաբերյալ
06-02-2026Խորհրդատու կազմակերպությունների մասնագետները պատասխանել են նաև հանդիպման մասնակիցների հարցերին:
Կարդալ ավելինՀանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի նախագծման աշխատանքների տեխնիկական և բնապահպանական հարցերի վերաբերյալ
04-02-2026Հանրային քննարկումները տեղի կունենան Դիլիջանում և Սեմյոնովկայում։
Կարդալ ավելին