Իջևանի Մայիսի 28-ի փողոցը բարեկարգվել է

Ավարտվել են Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցի մի հատվածի վերանորոգման աշխատանքները։ «ԱրտԱրս» ՍՊԸ-ի կողմից կատարվել են հողային աշխատանքներ‚ հենապատի նորոգում‚ մայթերի‚ գաբիոնային պատի կառուցում‚ տեղադրվել են բազրիքներ‚ ջրահեռացման համակարգ‚ 10 սմ հաստությամբ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (6 սմ խոշորահատիկ ասֆալտ‚ 4 սմ մանրահատիկ ասֆալտ)‚ ճանապարհն ապահովվել է անվտանգության տարրերով‚ կատարվել են նաև այլ աշխատանքներ։
Տեղի բնակիչները նշում են‚ որ Մայիսի 28-ի փողոցը կառուցվել է 1970-ական թվականներին և այս տարի առաջին անգամ նորոգվել է։
Վերանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտը կարևորում է երիտասարդ կադրերի ներգրավումը ճանապարհաշինության ոլորտում
04-03-2021Կարևոր է բուհերի և մասնագիտացած կազմակերպությունների համագործակցությունն ու ուսումնական պրակտիկայի անցկացումը, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները կիրառել գործնական դաշտում և ոլորտում մրցունակ ու պահանջված մասնագետ դառնան։
Կարդալ ավելինՄեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
01-03-2021Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. օգոստոսին:
Կարդալ ավելինՃանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելին