Բերքաբերն ունի ասֆալտապատ ճանապարհ
Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում, որտեղ երբեք ասֆալտապատ փողոց չի եղել‚ 2020 թվականին արդեն նոր, բարեկարգ ճանապարհ ունեն։ Ավարտվել են Մ16-Բերքաբեր ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքները‚ որ մեկնարկել էին 2019 թվականին‚ կատարել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։
Նշենք‚ որ Բերքաբերը Տավուշի մարզի հնագույն բնակավայրերից է: Մոտ 185 ընտանիք ունեցող համայնքում զբաղվում են հողագործությամբ‚ այգեգործությամբ և անասնապահությամբ։ Բերքաբերում է գտնվում սրբ Գրիգոր եկեղեցին՝ կառուցված XIX դարում‚ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի դամբարանադաշտ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին