Հայտարարվել է հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի լրացման պատրաստման ծառայությունների ձեռքբերման մրցույթ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ-3-ի Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի մուտքերի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի ՀՕՏԾ լրացման պատրաստման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։
Ծառայությունները պետք է իրականացվեն մրցույթի հրավերում ներառված տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան:
Դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 28-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով)։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://armroad.am/am/procurement/tenders :
Վերջին նորությունները
ԵՆԲ հետ Գյումրու շրջանցիկ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման և աշխատանքային նախագծի թարմացման նպատակով կկնքվի համաձայնագիր
12-09-2024Գյումրու շրջանցիկ ճանապարհահատվածը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-5 ծրագրի շրջանակներում վերականգնվող Գյումրի-Բավրա 60կմ երկարությամբ ճանապարհի մի հատվածն է՝ շուրջ 23կմ երկարությամբ։
Կարդալ ավելինԳավառ-Գեղարքունիք ճանապարհը հիմնանորոգվում է
11-09-2024Այս պահին արդեն ասֆալտապատվել է մոտ 8կմ ճանապարհահատված, ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր 2006-2007 թվականներին և խիստ անբարեկարգ վիճակում էր։
Կարդալ ավելին2024-ի 2-րդ եռամսյակում գույքագրվել և տեսաձայնագրվել են 170.5կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ
09-09-2024Իրականացվել է դաշտային աշխատանքների ընթացքում հավաքագրված տվյալների ամփոփում և վերլուծություն։
Կարդալ ավելին