Հայտարարվել են «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում ճանապարհահատվածների վերանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող տեղական բաց մրցույթներ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է ճանապարհաշինական ծրագրեր, որոնց նպատակն է կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար: «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» 3-րդ տարվա ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է թվով 10 ճանապարհային հատվածների վերանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող տեղական բաց մրցույթներ։ Մրցույթներն իրականացվելու են «Ազգային մրցակցային գնման» (NCB) ընթացակարգին համապատասխան:
3-րդ տարվա ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Հայաստանի Հանրապետության 7 (յոթ) մարզերի 20 (քսան) համայնքների ճանապարհահատվածներ։ Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի շուրջ 53 կմ ճանապարհ։
Հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:
Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։
Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով ARMEPS (www.armeps.am կայք) էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով մինչև 2019թ․ փետրվարի 08-ը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-02-2026Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 23-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է Շամբի ջրամբարի պատվար տանող ճանապարհի հիմնանորոգման մրցույթ
12-02-2026Հայտերն ընդունվում են մինչև մարտի 12-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՔննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
12-02-2026Նշենք, որ այժմ աշխատանքներ են տարվում ինչպես ճանապարհի հողային պաստառի, այնպես էլ թունելների ու կամուրջների կառուցման ուղղությամբ։
Կարդալ ավելին