Ամփոփվել են Ճանապարհային դեպարտամենտի 2020թ. աշխատանքները
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում ամփոփվել է անցած 2020 թվականը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում նշեց‚ որ 2020-ի փորձությունները մեծապես անդրադարձել են բոլորիս անձնական‚ աշխատանքային հարաբերությունների‚ տրամադրությունների վրա։ Սակայն այս ամենի կողքին չենք կարող չարձանագրել թեկուզ փոքր ձեռքբերումները։ «Կա մի բան‚ որ բոլորիս համախմբում է‚ այդ հարցում բոլորս միասնական ու մի բռունցք ենք. դա սերն է մեր հայրենիքի‚ երկրի ու գործի նկատմամբ։ Մենք պետք է ուժեղ լինենք‚ ապագային վստահ նայենք ու պայքարենք‚ պետք է ընթանանք մեր երկիրը հզորացնելու ճանապարհով‚ և այդ ճանապարհին բոլորս‚ առանց բացառության‚ մեր առաքելությունն ունենք։ Այն‚ ինչ մենք անում ենք‚ ի բարօրություն հանրության և ի շահ պետության է‚ և թող դա ձեզ բոլորին ոգևորի հետագա աշխատանքներում»‚- նշեց տիկին Ղալեչյանը։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ստեփան Մաչյանը‚ ամփոփելով անցած տարին‚ մասնավորապես‚ ընդգծեց‚ որ 2020 թվականին ճանապարհաշինության ոլորտում մեծ ձեռքբերումներ են եղել‚ ինչը ՊՈԱԿ-ի յուրաքանչյուր աշխատակցի ներդրման արդյունքն է։ Պարոն Մաչյանը նշեց‚ որ Ճանապարհային դեպարտամենտին վստահված է մի ամբողջ ոլորտ‚ որտեղ մեզանից պահանջվում է անել լավագույնը։ «Մոտ 100 տոկոս արդյունք ունենք ճանապարհների միջին նորոգման ծրագրերում‚ գրեթե 90 տոկոս կատարողական՝ ճանապարհների հիմնանորոգման ծրագրերում։ Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել վարկային ծրագրերի շրջանակներում‚ ինչի արդյունքները ակնառու կլինեն 2021 թվականին»‚- ասաց Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի 2020 թվականի աշխատանքների ամփոփման ընթացքում կազմակերպության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ ճանապարհաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի‚ ինչպես նաև աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։ Իսկ պատերազմական գործողություններին մասնակցած աշխատակիցներն արժանացան շնորհակալագրերի՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած մեծ ավանդի համար։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին