Փոխնախարարին ներկայացվել է Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի ընթացքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի մոտ տեղի է ունեցել քննարկում Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի վերաբերյալ։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը, ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը և ՊՈԱԿ-ի ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը փոխնախարարին են ներկայացրել ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Բագրատաշենի նոր կամրջի հատակագծին, տեղադիրքին, կամրջի երկայնական պրոֆիլին առնչվող, ինչպես նաև այլ հարցերի։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 28կմ հատվածը
24-06-2022Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման մրցույթ
23-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:30։
Կարդալ ավելինՀայտարարվել է Հ38, /Հ-30/ (Թթուջուր)-/Հ-36/ (Նավուր) ճանապարհի կմ15+100 - կմ40+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթ
22-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:00։
Կարդալ ավելին