Մեկնարկել է Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհի հիմնանորոգումը

15-03-2023
Մեկնարկել են Հ -70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ27+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Ճանապարհը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել և գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։
 
Կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի շրջանակում ճանապարհատվածում իրականացվում են հանույթի և լիցքի հողային աշխատանքներ։ Տրանսպորտային միջոցների ժամանակավոր անցանելիությունն ապահովելու նպատակով կատարվում է ճանապարհահատվածի երթևեկային մասի բնահողային պատվածքի պրոֆիլավորում։ 27.5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհին շինաշխատանքներն այս պահին հիմնականում կատարվում են Աթան և Լորուտ բնակավայրերի մոտ։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Շեկոյանը և ինժեներ Վարդան Կարապետյանն այցելել էին շինհրապարակ՝ դիտարկելու կապալառուի կողմից շինհրապարակում կատարված մոբիլիզացիան, աշխատանքների ընթացքը։ Այցելության ընթացքում պատվիրատուի, կապալառուի, տեխնիկական հսկողության ներկայացուցիչների, համայնքի և վարչական ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են շինարարությանը, գյուղամիջյան հատվածներում աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։
 
Նշենք, որ ընթանում է նաև Քարինջ բնակավայր տանող 3.5կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը։ Այստեղ հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Հողային աշխատանքների ավարտից հետո կսկսվի ջրահեռացման համակարգի վերականգնումը։

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին