Հանրային իրազեկման հանդիպում Տրանշ-5-ի շրջանակում

Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել հանրային իրազեկման հանդիպում։ Այն նվիրված էր Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-5-ի շրջանակներում Գյումրի շրջանցիկ և Գյումրի-Բավրա ճանապարհային հատվածների վերակառուցման և բարելավման ծրագրի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) պատրաստման շրջանակներում դաշտային աշխատանքների մեկնարկին:
Քննարկմանը մասնակցել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի և Տրանշ-5-ի ղեկավար Ռոբերտ Մելքոնյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի սոցիալական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Լիլիթ Դիլանյանը, ՊՈԱԿ-ի հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացում ներգրավված խորհրդատու կազմակերպության մասնագետները, նախագծող ընկերության ներկայացուցիչ, այն համայնքների ղեկավարները, որտեղ պետք է տեղի ունենան Տրանշ-5 ծրագրով նախատեսված շինաշխատանքները:
Հանդիպման մեկնարկին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է հյուրերին. «Ուրախ եմ, որ կա համագործակցություն, և մենք նստել ենք մեկ սեղանի շուրջ, քանզի այսպիսի քննարկումները հօգուտ մեր համայնքների բնակիչների են լինելու, որպեսզի շինարարական աշխատանքների ընթացքում բացառվեն դժգոհություններն ու թերացումները»։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության սոցիալական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Լիլիթ Դիլանյանը նկատեց, որ ծրագրի շրջանակներում պատրաստվել և ներկայացվել է հողերի օտարման և տարաբնակեցման նախնական ծրագիր (ՀՕՏԾ)՝ նախանական նախագծի հիման վրա։ Համաձայն նախնական արդյունքների՝ ծրագրի շրջանակներում ազդեցության կենթարկվեն 1565 հողեր 21 համայնքներում։ Հողերի օտարման և տարաբնակեցման ազդեցությունների փաստացի ծավալը կվերահաշվարկվի տվյալ հատվածի ՀՕՏԾ-ն մշակելուց հետո՝ հիմք ընդունելով վերջնական հաստատված նախագիծը։
Հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացում ներգրավված խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին ՀՕՏԾ պատրաստմանը նախորդող դաշտային աշխատանքները և խորհրդատուի կողմից առաջիկայում իրականացվելիք աշխատանքների ցանկը, բողոքների լուծման մեխանիզմները և այլն։ Հստակեցվեց Շիրակի մարզի ազդակիր համայնքներ հանրային լսումների կազմակերպման և իրականացման նպատակով այցելությունների ժամանակացույցը։
Ներկաները ծանոթացան նաև նախնական նախագծին, անդրադարձան իրենց հուզող հարցերին՝ ստանալով պատասխաններ։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցները տեղեկացրին, որ հանրային իրազեկման հանդիպումները լինելու են շարունակական, քննարկումներ են կայանալու ազդակիր համայնքներում բնակիչների հետ՝ մանրամասն ներկայացվելու է հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը և այդ համատեքստում՝ բնակչության իրավունքները։
Վերջին նորությունները
Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը
30-11-2023Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։
Կարդալ ավելինՀանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ
30-11-2023Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:
Կարդալ ավելինԳծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում
29-11-2023Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։
Կարդալ ավելին