Խոտ-Որոտան ճանապարհի վերջին 3կմ-ում շինաշխատանքներ են ընթանում

15-04-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Խաչատուր Մկրտչյանը, Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը Սյունիք այցելության ընթացքում եղել են Խոտ-Որոտան ավտոճանապարհին։ Պետական ֆինանսավորմամբ վերակառուցվող Խոտ-Որոտան 10.3կմ երկարությամբ ճանապարհը Որոտան գյուղը հարևան Խոտին, Գորիսին, Կապանին և միջպետական Մ-2 ճանապարհին կապող հիմնական ու ամենակարճ երթուղին է։
 
Ճանապարհի ավելի քան 7կմ-ն ասֆալտապատ է։ Շինարարության ընթացքում խնդիրներ էին առաջացել մոտ 8-րդ կմ հատվածում, որտեղ սողանքներ էին տեղի ունենում, ինչի հետևանքով էլ շինաշխատանքները երկարաձգվել էին։ Վերացվել է սողանքների վտանգը, սողանքային հատվածը շրջանցող 500մ երկարությամբ ճանապարհահատված է կառուցվել, և այժմ վերակառուցման աշխատանքները կատարվում են վերջին երեք կմ-ում։
 
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները շինհրապարակում ներկայացրել են արդեն արված և կատարվող աշխատանքները։ Քննարկվել են նախագծային որոշ լուծումներ։

 

Վերջին նորությունները

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026

2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին