Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/ - Նորակերտ - /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ճանապարհի 2կմ հատվածը

15-05-2024
Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/ - Նորակերտ - /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատվածը։ Նորոգվող 2կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզով։
 
Մինչ նորոգումը ճանապարրհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում‚ տասնյակ տարիներ այն չէր հիմնանորոգվել։ Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում է ավազակոպճային շերտ‚ կառուցվում են մայթերը‚ իջատեղեր և մուտքեր‚ տեղադրվելու են ջրահեռացման վաքեր‚ ասֆալտբետոնե ծածկ‚ ճանապարհը կահավորվելու է անվտանգության տարրերով։ Նշենք, որ շինաշխատանքներում ներգրավված են նաև տարածաշրջանի բնակիչները։
 
Շինաշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։
 
Հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով‚ շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 345 մլն դրամ։

Վերջին նորությունները

2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն

09-10-2026

3-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ

08-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին