ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 միլիոն եվրոյի համաձայնագիր ստորագրեցին Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

15-05-2024

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։

Սա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Հայաստանին երբևէ հատկացված ամեանամեծ ֆինանսավորումն է։
 
Ճանապարհի կառուցման արդյունքում կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը՝ ներկա 118 կմ փոխարեն դառնալով 60 կմ, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, երթևեկության առկա 50 կմ/ժ միջին արագությունը կաճի մինչև 100 կմ/ժ-ի, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Նոր ճանապարհի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը, տուրիզմի զարգացմանը:

 

 

 

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին