Վերականգնվում է Մ-4, Սևան-«Ախթամար» համալիր-Մ4 ճանապարհի մոտ 4.7 կմ երկարությամբ հատվածը
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում վերականգնվում է Մ-4, Սևան-«Ախթամար» համալիր-Մ4 ճանապարհի կմ0+000-կմ 4+737 հատվածը։ Վերականգնվող մարզային ենթակայության ճանապարհահատվածը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում, որի միջոցով Սևան քաղաքի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերը կապվում են միմյանց, Սևան քաղաքի կենտրոնի, միջպետական Մ-4 (Երևան-Սևան), հանրապետական Հ-29 (Սևան-Զովաբեր-Հրազդան) ավտոճանապարհների հետ:
Այս պահի դրությամբ նշված ճանապարհահատվածում կատարվել են 6800 խմ ծավալով հողային աշխատանքներ, տեղադրվել են 2000 գծամետր ջրահեռացման երկաթբետոնե վաքեր, 1900 գծամետր մայթի բազալտե եզրաքարեր, տեղադրվել է երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկ՝ 1.5 կմ երկարությամբ, իրականացվել են նաև այլ աշխատանքներ։
Ճանապարհի նորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։ Շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին