Հիմնանորոգվում է Տ-2-62, /Հ-8/ (Այգավան) - /Հ-11/ (Եղեգնավան) ավտոճանապարհի մոտ 3կմ հատվածը
15-06-2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-2-62, /Հ-8/ (Այգավան) - /Հ-11/ (Եղեգնավան) ավտոճանապարհի կմ0+100-կմ3+000 հատվածը։
Շինարարությունը կատարում է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ «Աստիճան» ՍՊԸ-ն։
Արարատի մարզով անցնող 2.9կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհին այս պահին կատարվում են հողային, հին ասֆալտեբոնե ծածկի քանդման և նոր ասֆալտեբոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Նախագծով նախատեսված են նաև ճանապարհին առկա փոքր կամուրջների նորոգում։
Աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 259 մլն դրամ։
Նշենք, որ շինաշխատանքների ընթացքում կապալառուն ջրցան մեքենաներով պարբերաբար կատարում է ջրցանում՝ փոշու քանակը վերահսկելու համար։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-3-56 /Մ-5/-Արևադաշտ-/Տ-3-23/ ճանապարհի 10.4կմ-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
09-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը՝ժամը 11։00։
Կարդալ ավելին2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն
09-10-20263-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ
08-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին