Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհը ժամանակ առ ժամանակ կփակվի

15-06-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների շրջանակներում իրականացվում են հենապատերի բետոնացման աշխատանքներ։ Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը՝ առավոտյան ժամը 07.00-ից 19.00-ի հատվածում, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի կմ46+750-կմ47+361 տեղամասում (Օձունի խաչմերուկ) հնարավոր է ժամանակ առ ժամանակ ճանապարհի փակում 10-15 րոպե ինտերվալով։
 
Հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

 

Վերջին նորությունները

Կատարվում է ճանապարհահատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալների հավաքագրում

05-12-2025

2025 թվականի 3-րդ եռամսյակում հավաքագրվել են 603կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։

Կարդալ ավելին

Կգործի շուրջօրյա հեռախոսահամար

04-12-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ շուրջօրյա տեղեկատվություն կարող եք ստանալ 010 56 25 33 հեռախոսահամարով։

Կարդալ ավելին