Տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները

15-06-2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները։ Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները։
 
8կմ ճանապարհի այլ տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի շինաշխատանքներ։ Մոտ 1.6կմ տեղամասում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ՝ խոշորահատիկ բարձր ծակոտկեն և խոշորահատիկ ծակոտկեն, ընթանում են հողային աշխատանքները։ Արհեստական կառուցվածքների շինարարությունը գրեթե 70 տոկոսով ավարտված է։ Էլեկտրական հաղորդալարերի‚ գազատարների‚ ոռոգման համակարգի տեղափոխությունները մոտ 80 տոկոսով ավարտված են։
 
Ճանապարհի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի կողմից։

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին