ՎԶԵԲ ներկայացուցիչներն ուսումնասիրել են Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում կառուցվելիք ճանապարհահատվածի նախատեսվող ծրագիծը և տեղանքը
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակության անդամները հուլիսի 10-11-ն այցելել են Սյունիքի մարզ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատված։ Բանկի ներկայացուցիչները մանրամասն դիտարկել են առաջարկվող նոր ճանապարհահատվածի նախատեսվող ծրագիծը և տեղանքը։
Նշենք, որ այստեղ նախատեսվում է կառուցել 3 կամուրջ և 8.7 կմ երկարությամբ Բարգուշատի թունելը։ 2018 թվականի ընթացքում ավարտվել է մանրամասն նախագծումը, որն անցել է հատուկ համալիր փորձաքննություն և ստացել ՀՀ կառավարության որոշմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ՊՈԱԿ-ի և ՎԶԵԲ-ի աշխատակիցները հանդիպել են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Մկրտչյանի, աշխատակազմի հետ, զրուցել են շինարարության հետևանքով հնարավոր ազդեցությունների մասին։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչները հյուրերի հետ զրույցում նշեցին, որ նշված օբյեկտների կառուցումը բնապահպանական ազդեցություններ չի պարունակում։
Տեղեկացնենք նաև, որ ճանապարհի նախագծի շուրջ Սյունիքի մարզում իրականացվել են հանրային իրազեկման հանդիպումներ՝ ինչպես մարզի և համայնքների ղեկավարության, այնպես էլ բնակչության մասնակցությամբ։
Սյունիքի մարզ այցելած մասնագետները հուլիսի 12-ին իրենց այցելության արդյունքները քննարկել են Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում։
Վերջին նորությունները
Միջին նորոգում՝ Մ-2-ում
02-10-2023Մոտ 11.3կմ ավտոճանապարհն անցնում է ՀՀ Արարատի մարզով։
Կարդալ ավելինՄասնակցություն Ճապոնիայում անցկացվող «Ճանապարհների սպասարկում» գիտելիքի համատեղ ստեղծման ծրագրին
02-10-2023Ծրագիրը նախատեսված է ճանապարհների սպասարկմամբ զբաղվող մասնագետների համար և միտված է ծանոթացնելու սպասարկման նորագույն մեթոդներին‚ տարբեր երկրներում ճանապարհների պահպանման և սպասարկման ոլորտում կիրառվող փորձին։
Կարդալ ավելին2023թ. 3-րդ եռամսյակում արձանագրվել է մուտքային 2873‚ ելքային 1163 գրություն
02-10-20232023թ. երրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 78 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելին