Մասնակցություն՝ ԵՄ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային համաժողովին
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-2 և Տրանշ-4 ծրագրերի ղեկավար Կարեն Բադալյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է Բաթումիում տեղի ունեցած «Տասը տարի Պրահայից հետո» Եվրոպական միության Արևելյան գործընկերության առաջին ներդրումային համաժողովին։ Համաժողովի նպատակն է ստեղծել արդյունավետ հարթակ Արևելյան գործընկերության անդամ երկրների և Եվրամիության գործարար շրջանակների ու կառավարությունների միջև համագործակցության համար, խթանել ներդրումային ծրագրերը՝ հատկապես ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։
Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները համաժողովի համապատասխան պանելների ընթացքում հանդես են եկել ելույթներով և տարբեր քննարկումների ու հանդիպումների ժամանակ ներկայացրել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ներդրումային ծրագրերը:
Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված ներդրումային համաժողովը համատեղ կազմակերպել են ԵՄ Հանձնաժողովը և Վրաստանի կառավարությունը։ Համաժողովին մասնակցել են Արևելյան գործընկերության անդամ երկրների կառավարությունների և գործարար համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ խորհրդի, ԵՀ-ի, ԵՄ անդամ երկրների և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին