Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվում են դաշտային հետախուզական և նախագծի նախնական տարբերակի մշակման աշխատանքներ
Շարունակվում են «Այ Ար Դի Ինջեներինգ» և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա) համատեղ ձեռնարկության կողմից իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ շուրջ 45 կիլոմետրանոց հատվածի նախագծային աշխատանքները։ Ներկայիս Մ2‚ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ճանապարհի կմ 328+600–կմ 384+000 հատվածը կկրճատվի և կբարելավվի շնորհիվ ավտոճանապարհային թունելի և նոր ծրագծի՝ որոշ հատվածներում պահպանելով գոյություն ունեցող ճանապարհը։ Այժմ նախագծողի կողմից իրականացվում են ինչպես դաշտային հետախուզական, այնպես էլ նախագծի նախնական տարբերակի մշակման աշխատանքներ։ Նախագծի թիմի ղեկավարի տեղակալի անմիջական հսկողությամբ և ճարտարագետ-նախագծողների համատեղ ուժերով պատրաստվում են ճանապարհահատվածի տարրերի և տրանսպորտային հանգույցների նախնական նախագծերը։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության կողմից։
Վերջին նորությունները
Հայտարարվել է դեպի Մարտիրոսի եկեղեցի տանող ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
11-06-2026Հայտերն ընդունվու մ են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելինՍիսիան-Քաջարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք
10-06-2026Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։
Կարդալ ավելինՀայտարարվել է Վայք-Արին ճանապարհի կմ0+400-կմ6+500 հատվածի վերակառուցման աշխատանքների նախագծման մրցույթ
10-06-2026Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելին